Արտակարգ դեպք Երևանում․ հարևանական վեճն ավարտվել է կրակոցով․ վնասվել է 53-ամյա տղամարդու աչքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 03 բժշկական խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ <<ձախ ակնակապիճի միջին շրջանի հրազենային վնասվածք>> ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, հետաքննիչ Մեջլումյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը հանդիսանում է Ռոստոմի փողոցի 80 տան բնակիչ, 53-ամյա Խաչիկ Վանյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում նա իր տան տանիքի ձյունը մաքրելիս է եղել, երբ ըստ իր հայտարարության հարևանը՝ 42-ամյա Արթուր Մաթևոսյանը վիճաբանել է իր հետ, որի ժամանակ էլ իրեն պատկանող օդամղիչ ատրճանակով կրակել է իր աչքին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրեբունու ոստիկաններն արդեն հայտնաբերել են Ա․ Մաթևոսյանին, ով ներկայացրել է նաև թիվ ММ-24897 համարի օդամղիչ ատրճանակը: Նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am