Փարիզում Սերժ Սարգսյանին կդիմավորեն ցույցերով

Հավաքներ՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ազատ արձակման 2016թ. հուլիսի 26-ից Արթուր Սարգսյանը բոլոր հայերի համար դարձել է «հաց բերող»: Այդ ժամանակ կալանավորվելով՝ նա ազատ էր արձակվել 2016թ. դեկտեմբերի 30-ին (հաշվի էր առնվել նրա առողջական վիճակի վատթարացումը): Բայց, ի զարմանս բոլորի, 2017թ. փետրվարի 9-ին նրան դարձյալ կալանավորեցին կեղծ հիմնավորմամբ: Փետրվարի 10-ից Արթուր Սարգսյանը հայտարարել է հացադուլ:Ինչու՞ է այսօր Արթուր Սարգսյանը հայտնվել մահվան շեմին:Քանզի մի երկրում, որտեղ արդարադատությունը կոռումպացված է և մարդու հիմնարար ազատությունները ոտնահարված, Արթուրը մերժում է թվացյալ այդ արդարադատությունը և այդ միջոցով փորձում պաշտպանել իր իրավունքները: Նա հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, քանի որ պահանջում է իր իրավունքը. որպես պատերազմի հաշմանդամ՝ մնալ իր տանը և սպասել իր դատավճռին:Այսօր Հայաստանում բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում են գործող ռեժիմին, ենթարկվում են հալածանքների:2016թ. հուլիսի ապստամբության մասնակիցներին աջակցող խաղաղ ցուցարարների նկատմամբ ևս իշխանությունը ուժ կիրառեց: Երկու հարյուր ցուցարարներ առանց որևէ հիմքի ձերբակալվեցին, որոնց մի մասն ազատ արձակվեց, իսկ մյուսները շարունակում են մնալ բանտում՝ սպասելով իրենց դատավճռին:Ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի՝ սույն թվականի մարտի 1-ից երիտասարդ բոլոր ցուցարարները այս ցուրտ եղանակին հայտարարել են նստադուլ Օպերայի հրապարակի մոտ: Ըստ ցուցարարների՝ իրենց ծնողների բնակարաններ են այցելել ոստիկաններ, որոնք ամբողջ օրը հսկում են նրանց ելքումուտքը: Իրենց ծնողներին սպառնացել են նաև աշխատավայրում... Այս երիտասարդներն իրենց ձայնն են բարձրացնում վախի, անտարբերության և ապատեղեկատվության դեմ:Նույն մթնոլորտն է նաև տիրում ընտրարշավի ժամանակ. նրանք, ովքեր մերժում են կոռուպցիան և հրաժարվում իրենց ձայնը վաճառել փողի դիմաց, ամեն պահի կարող են կորցնել իրենց աշխատանքը: Այստեղ թիրախում են հատկապես մանկավարժներն ու պետական աշխատողները:Այսպիսով, հայ ժողովուրդը դարձել է կոռումպացված համակարգի պատանդը, և ՀՀ վարչապետի՝ հայերի շահերից բխող հայտարարությունները փուչ խոսքեր են: Բացի տնտեսական ճգնաժամից, հայ ժողովուրդը զրկված է քաղաքական իր դիրքորոշումն արտահայտելու ազատ իրավունքից:Մոտակա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որն ի դեպ նախագահ է դարձել դարձյալ կեղծ ընտրությունների արդյունքում, պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում: Եվ մենք՝ սփյուռքահայությունը, սատարում ենք մեր ժողովրդին՝ պայքարելով բռնապետական այս համակարգի դեմ:Մենք կոչ ենք անում ֆրանսիական բոլոր կազմակերպություններին, մարդկանց, ղեկավարությանը, ովքեր կհանդիպեն Սերժ Սարգսյանին, անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին՝ դատապարտելով մասնավորապես նրա բանտախցի պայմանները, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը վատթարացել է՝ հանգեցնելով Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 3-րդ հոդվածի խախտման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանին առընթեր մշտական արդարադատության մարմինն արգելում է կալանքը, եթե դատապարտյալի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում և կալանքը դիտարկում է որպես անմարդկային և նողկալի միջոց, նույնիսկ կտտանք: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «հաց բերող» Արթուր Սարգսյանին, քանզի նրա կյանքը վտանգված է:Մենք դատապարտում ենք անմարդկային այն պայմանները, որոնցում պահվում են քաղբանտարկյալները:Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: 2017թ. մարտի 7-ին (երեքշաբթի) ուղիղ ժամը 19:00-ին Cercle de l’Union Interalliée, 33 ֆոբուր Սենտ Օնորե փ., Փարիզ, 8-րդ թ.2017թ. մարտի 8-ին (չորեքշաբթի) ուղիղ ժամը 11:30-ին Փարիզի քաղաքապետարան, 5 Լոբո փ., Փարիզ, 1-ին թ.Հայաստանում քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am