Այդ մարդուն ոչ թե պետք է դատենք, այլ պարծենանք նրանով․ Կոմանդոսը՝ Հաց բերողի մասին. hraparak.am

Կարծում եք նորմա՞լ է, որ պաշտպանության նախարարը պետք է զբաղվի նախընտրական քարոզչությամբ, հետաքրքրվեցինք Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանից․ «Ինքը լիդեռ է, քաղաքականության մեջ է։ Այստեղ դուք տեսաք, շատ ազատամարտիկներ կան, ամեն մեկն իրավունք ունի այս կամ այն կուսակցությանը նախընտրել, դա իրենց իրավունքն է, իրենց ներքին աշխարհընկալումն է, ում ուզում են, թող պաշտպանեն»։ Իսկ Դո՞ւք, ինչ-որ մեկին սատարո՞ւմ եք․ «Ասեմ, ես ազատամարտիկների հետ շատ լավ եմ, ուղղակի իմ գործն այն է, որ ես զինվորներ եմ պատրաստում, հազարավոր, ավելի շատ, ԴՕՍԱՖ-ում։ Պատրաստում եմ և ուղարկում եմ բանակ, ու այդ բանակը պետք է կուսակցությունով չզբաղվի։ Ես դրանով եմ զբաղվում ու միշտ ասում եմ, որ մենք անկուսակցական ենք։ Բայց զինվորի հրամանատարն այն մարդն է, ով պետության ղեկավարն է։ Բայց էլի եմ ասում, ուղղություն չենք տալիս, չենք խոսում երեխաների հետ քաղաքականության մասին, նրանց չենք ուղղորդում»․- պատասխանում է Արկադի Տեր-Թադևոսյանը։ Արկադի Տեր-Թադևոսյանը խոսեց նաև Արթուր Սարգսյանի մասին՝ Հաց բերողի, ում համար արդեն որքան ժամանակ է պայքարում են կալանքից ազատելու համար։ Կոմանդոսն ասաց, որ լավ է ճանաչում նրան․ «Ես չեմ ստորագրել նրան ազատ բաց թողնելու համար, բայց որ բերեն կստորագրեի։ Ես իրեն լավ եմ ճանաչում, իմ կարծիքով այդ մարդն այնքան մարդկային երևույթ է, այդ մարդուն ոչ թե պետք է դատենք, այլ պարծենանք նրանով»․- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am