Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ամենաինտելեկտուալն է. Արամ Մանուկյան
ՀԱԿ-ն այսօր պաշտոնապես ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որի ընթացքում ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց դաշինքն ամենաինտելեկտուալն է: «Ես համարում եմ, որ մեր դաշինքը ամենաինտելեկտուալն է, քանի որ դրանում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, արվեստի գործիչներ, հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ և նույն տրամաբանությամբ մեր նախընտրական ծրագրի մի մեծ հատված հատկացրել ենք գիտությանն ու կրթությանը», -ներկայացնելով ծրագիրը հայտարարեց Ա.Մանուկյանը։ Ինչպես ասաց՝ նույն տրամաբանությամբ էլ ծրագրում են գիտություն, կրթություն բաժինն է, որը շատ հավակնոտ է:«Մեր երկրի հիմքը կրթությունն է։ Մեր դպրոցները տարեց տարի պակասում են, ուսուցումը սխալ սկզբունքով է իրականացվում. պետք է ֆինանսավորվի ոչ թե դպրոցը, այլ աշակերտը։ Ուսանողը պետք է իր գիտելիքների հիման վրա կրեդիտավորվի, գիտելիքների հիման վրա լինեն բուհերում անվճար տեղերը։ Կրթական օջախները պետք է զերծ մնան քաղաքականությունից», - ասաց նա:
