Ադրբեջանական նավթը կարող է հասնել Իրան
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան կարող է նավթի ծավալների մի մասը, որը Ռուսաստանի տարածքով տարանցումով ուղղվում է եվրոպական շուկա, ուղղել դեպի Իրան։ Այդ մասին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը։ Պատասխանելով «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով ուղարկվող նավթի մի մասն Իրան ուղղելու հնարավորության մասին հարցին՝ Ադբդուլաևը հայտարարել է. «Բնականաբար կարող է։ Սակայն դա սարսափելի չէ։ Դա դիվերսիֆիկացիա է»։ SOCAR-ը 2016 թվականի հունվարին «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով արտահանել է 258 տոննա նավթ, մինչդեռ 2015 թվականի հունվարին դա կազմել է 169.510 տոննա։ 2015 թվականին SOCAR-ն այդ խողովակաշարով արտահանել է 1.27 միլիոն տոննա նավթ, իսկ 2014 թվականին՝ 932.160 տոննա նավթ։
