Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ,որ Նորք Մարաշ վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկում անօգնական քաղաքացիներ կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված փողոցի թիվ 8-րդ տուն կժամանեին հրշեջ-փրկարարները, քաղաքացիները իրենց ավտոմեքենաներով 2 հոգու տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 1 հոգու էլ Երևանի 1-03 շտապօգնության բրիգադն է տեղափոխել նշված բժշկական կենտրոն։
Արդեն ժամանած հրշեջ-փրկարարները իրենց ծառայողական Вилис մակնիշի ավտոմեքենայով 1հոգու էլ տեղափոխել են նորից նույն բժշկական կենտրոն։ Այս պահին 4 քաղաքացիները գտնվում են բժիշկների հսկողության տակ, ովքեր հետազոտվում են։ Թե ի՞նչն է եղել նրանց ինքնազգացողության վատացման պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։ Այս պահի նշված վայր են ժամանում նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքի ծառայողները, Կենտրոնական բաժնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
ժամանում է նաև նույն բաժնի հետաքննիչը։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը