Վովան «արցունքներին» չի հավատում

Նախընտրական կրքերը չեն հանդարտվում Մասիսի Սայաթ Նովա գյուղում երեկվա դանակահարությունից հետո: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդում է միջադեպի քաղաքական դրդապատճառների մասին, հակառակ կողմն ու իրավապահներն էլ համառորեն հերքում են տիկնոջը: Դանակահարվածը «Ծառուկյան դաշինք»-ի աջակից է, Նաիրա Զոհրաբյանը վստահորեն հայտարարում է, որ նրան դանակահարողը Մասիսի շրջանում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակիցներն են: «Ես հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, հատկապես տեղերում իրենց ամենակարող համարող թեկնածուներին՝ դուք լավություն չեք անում անգամ ձեր կուսակցությանը, որովհետև այս ամենը արձանագրվում է միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և դրանով դուք ստվերում եք ձեր կուսակցության հեղինակությունը և կոչերը ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին»- ասում է Նաիրա Զոհրաբյանը: ՀՀԿ-ում չեն տրվում սադրանքներին: Էդուարդ Շարմազանովը Մասիսում դանակահարության միջադեպին անդրադառնալով, ասում է, որ իրավապահ մարմիններն են զբաղվում եւ համապատասխան մարմիններն էլ գնահատական կտան.«Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք: Նաիրա Զոհրաբյանը հարգարժան գործընկեր է, իր կարծիքն ասել է, իրավապահ մարմիններն էլ կասեն: Նաիրա Զոհրաբյանն ասեց… Այսինքն` Նաիրա Զոհրաբյանի համար Էդուարդ Շարմազանովի ասածը հի՞մք է: Շատ հարգանք ունենալով Նաիրա Զոհրաբյանի հանդեպ, այնուամենայիվ Նաիրա Զոհրաբյանի ասածներն ինձ համար վերջին ճշմարտություները չեն» միջադեպի քաղաքական աստառի մասին Զոհրաբյանի գնահատականին է անդրադառնում Շարմազանովը: Իհարկե, մենք հակված չենք կարծելու, թե ՀՀԿ-ում հավաքվածները բոլորն էլ հրեշտակներ են ու մեջքներին էլ թեւեր են կրում, քանզի ընտրարշավը դեռ պաշտոնապես չմեկնարկած նման երկու-երեք միջադեպի մասին է հայտնի դարձել՝ Մասիսի, Արագածոտնի: Այդուհանդերձ սա այն դեպքն է, երբ բոլորը, բացի տիկին Զոհրաբյանից, պնդում են հակառակի մասին: Իրավապահ մարմինները նույնպես հաղորդագրություններ տարածեցին. «Կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով: Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում: Ոստիկանությունը քաղաքական ուժերի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ է անում զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից»,- հորդորեցին Ոստիկանությունից: Դրանից հետ Նաիրա Զոհրաբյանը հրապարակային եւս պնդեց քաղաքական շարժառիթի իր վարկածը՝ ըստ էության ցույց տալով, որ չի հավատում ոստիկանությանը: Այստեղ նուրբ պահ կա, քանի որ Մուրադ Մուրադյանի թիմի անդամ է ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան Դավիթ Համբարձումյանը, որը Մասիսի քաղաքապետն է: Կարելի է հասկանալ թերահավատության հիմքը, քանզի շահարկվելու է նաեւ Գասպարյանի անունը: Բայց նույն պնդմամբ հանդես եկավ նաեւ Քննչական կոմիտեն.«Փետրվարի 28-ին հնչեցված հայհոյանքի համար տուժողը հանդիպել է կասկածյալին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որի ժամանակ բռունցքով հարվածներ են հասցվել կասկածյալին։ Առաջացած քաշքշոցի ժամանակ դանակի մեկ հարված է պատճառվել տուժողին»,-ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։ Վլադիմիր  Գասպարյանի եւ Աղվան Հովսեփյանի հակամարտությունը հաստատապես թույլ չէր տա կոծկել իրականությունը, այն չէր խանգարի նաեւ ՀՀԿ-ին, եթե պարզվեր, որ միջադեպը քաղաքական է ու դրա մասին բարձրաձայնելու կամք կա: Հակառակը նույնիսկ իշխող ուժը կշահեր այդ ամենից: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Այստեղ հետաքրքրական մի փաստ էլ կա,ինչու տիկին Զոհրաբյանի կուսակիցները եւ առհասարակ ընդդիմադիր գործընկերները չեն միանում ՀՀԿ-ի դեմ արշավին, դատապարտում կատարվածը, քանզի իրենք նույնպես երաշխավորված չեն նման դեպքերից: Իսկ ամենաանսպասելին Վլադիմիր Գասպարյանի անդրադարձն է, ով այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնում ու անձամբ խոսել Սայաթ Նովայում կատարվածի մասին. «Խոսքն այն մասին է, որ այս կամ այն տեղերում ընդհարումներ են տեղի ունենում՝ դանակահարություն, կռիվներ եւ միանգամից լրատվական դաշտը լցվում է տեղեկատվությամբ, որ այս կամ այն կուսակցության ներկայացուցիչները բախումների են գնացել: Հավատացեք ինձ, արջի ծառայություն մատուցողները շատ շատ են: Վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ այն միջանձնային հարաբերությունների արդյունքում է տեղի ունեցել,սակայն շտապում են հայտարարել, թե քաղաքական նկատառումներով է լինում»,- ասաց Գասպարյանը՝ ցույց տալով, որ ինչպես տիկին Զոհրաբյանը իրեն չի հավատում, այնպես էլ ինքը նրա արցունքներին: Արման Վարդանյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am