Նորամուծություն`Twitter-ում
Twitter-ը հայտարարել է նորությունների ժապավենի ձեւավորման նոր սխեմայի թողարկման մասին: Հիմա այն առաջին հերթին ցույց կտա առավել կարեւոր գրառումները: Այս մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը: Երբ օգտատերը միանա Twitter-ին, կտեսնի առավել շատ քննարկված եւ կարեւոր գրառումները՝ տեղադրված հակառակ ժամանակագրությամբ: Ժապավենի մնացած հատվածը կձեւավորվի նախկինի պես: Ըստ Gazeta-ի, ընկերությունում նաեւ հաղորդել են, որ նորությունների ժապավենի՝ ալգորիթմային ձեւավորման թեստերն օգտատերերին ստիպել են ավելի ակտիվ քննարկումներ վարել եւ կիսել իրենց գրառումները: Ներկայում գործառույթը միանում է ըստ ցանկության: Այն կարելի է ակտիվացնել էջի կարգավորումների բաժնում:
