Ինչ է կատարվել Airbus A350 օդանավի հետ Ֆրանսիայում
Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի օդանավակայանում Airbus A350 XWB օդանավը խրվել է ցեխի մեջ: Ուղևորատար օդանավի հետ այս միջադեպը արձանագրվել է թեստային թռիչքի ժամանակ: Ըստ այդմ՝ ուժեղ քամու պայմաններում վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց և շասիի առաջնամասով հայտնվել ցեխի մեջ, հայտնում է Life News-ը: Անձնակազմից ոչ ոք չի տուժել, օդանավը չի վնասվել, սակայն դուրսբերման գործողության ժամանակ օդանավակայանը փակվել է, հետաձգվել է մի քանի չվերթ, միջադեպի լուսանկարներն ու տեսագրություններն էլ հայտնվել են ինտերնետում:
