Հենրիխ Մխիթարյանը առաջիկա խաղերին չի մասնակցի
«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երկու հանդիպումները:Մխիթարյանն առայժմ խաղից դուրս է գտնվում: Նա դեռեւս պատրաստ չէ «Բորնմութի» հետ խաղին: Կարծում եմ, նա պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա վերջում», – Անգլիայի առաջնության հերթական խաղից առաջ ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մեր ֆուտբոլիստը բաց կթողնի այսօր նախատեսված «Բորնմութի» եւ մարտի 9-ին կայանալիք Եվրոպայի լիգայի «Ռոստովի» հետ արտագնա խաղերը:
