«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռեյտինգային այս ընտրակարգն իսկական գլխացավանք է դարձել առաջին հերթին ՀՀԿ-ականների համար: Նոր ԸՕ համաձայն՝ թեկնածուները չեն կարող ընտրատեղամասերում վստահված անձ ունենալ. այդ իրավունքը տրված է կուսակցություններին: Սա նշանակում է, որ տեղամասերում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ձայները կարող են դրվել ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածուի անվան տակ, ով ուժեղ է այդ ընտրատարածքում եւ հանձնաժողովի անդամների մեջ իր «մարդն» ունի. միեւնույն է՝ ձայները գնալու են կուսակցությանը: Այս հարցը լրջագույնս քննարկվել է ՀՀԿ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս հարցով պատասխանատու է նշանակել նախագահականի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովիկ Հովսեփյանին՝ ասելով, որ որեւէ մեկի ձայնը մյուսի վրա չպետք է դրվի: «Ես բացարձակապես ռեյտինգային թեկնածուների հետ աշխատելու մտածմունք կամ միտվածություն չունեմ, որովհետեւ ես իմ աշխատանքն եմ կատարելու, թող իրենք մտածեն, որ մի բուլետինի անգամ սխալմունք թույլ չտան»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հ. Հովսեփյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը