Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան. պատերազմի վտանգը հեռանում է

«168 ժամ» թերթը գրում է. «Անհանգստացնող մարտեր տեղի են ունենում ԼՂ հակամարտության գոտում, դրանք տեղի են ունենալու։ Բայց ԼՂ հակամարտության ուժային կարգավորման վտանգը հեռացել է։ Ադրբեջանը միայնակ չի համարձակվի պատերազմի գնալ, դա միանշանակ է։ Եթե անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան համերաշխություն էր հայտնում Ադրբեջանին, ապա ներկայումս ինքն է պայքարում իր տարածքային ամբողջականության համար, քանի որ, եթե Ադրբեջանն ունի ԼՂ հակամարտություն, ապա Թուրքիան էլ այսօր գերզբաղված է քրդական հարցով, իսկ ԱՄՆ-ը այսօր Մերձավոր Արևելքում քրդական պետության ստեղծման նախագիծ է առաջ մղում։ Հասկանո՞ւմ եք՝ դիվանագիտությունը պարտվել է»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրադարձություններին։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն ճնշումներ են բանեցնում Ադրբեջանի նկատմամբ։ «Ադրբեջանի ներկայիս արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանախագահները պայմաններ են առաջադրում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունների կատարում։ Սրանք չեն կատարվում, քանի որ Ադրբեջանը չափազանց մեծ վախ ունի, որ իրեն ԵԱՀԿ-ն կմեղադրի հրադադարի խախտման մեջ, այդ դեպքում գիտե՞ք՝ ինչ կլինի. կսկսվեն պատժամիջոցներ, Ադրբեջանը կհայտարարվի ագրեսոր, կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ ԱԽ-ում ագրեսորի դեմ բանաձև կարող է ընդունել։ Մինսկի խումբն այսօր այս սցենարով վախեցնում է Ադրբեջանին»,- ասել է Տարասովը՝ նկատելով, որ դիվանագիտական բոլոր կանոնների համաձայն՝ Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան։ Նա նաև ընդգծել է. «Քաղաքագիտության մեջ կա մի կանոն՝ եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում՝ բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am