Ընտրողների ցուցակները չեն համապատասխանում իրականությանը. Անդրիաս Ղուկասյան

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին Հարգելի միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներ, Գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել բնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական տուգանք։ Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից հիշյալ օրենքի կատարումը, եւ այդ պատճառով էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված։ Արդյունքում, չնայած նրան, որ Հայաստանից ամեն տարի արտագաղթում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ընտրական ցուցակները մնում են անփոփոխ։ 2013թ․ ես բողոքարկել եմ նախագահական ընտրությունների արդյունքները, որովհետեւ 576 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցել էին աննախադեպ բարձր թվով ընտրողներ, որոնք գրեթե բոլորը իրենց ձայնը տվել էին իշխող կուսակցության թեկնածուին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով պաշտոնավարում է առայսօր, հայտնել էր դատարանում, որ հանձնաժողովը կասկածելի չի համարում, երբ որևէ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցում են 100% ընտրողներ եւ բոլորը քվեարկում են իշխանության թեկնածուի օգտին։ Դատարանը հրաժարվեց պատկան մարմիններից պահանջել տեղեկություն, թե որքան քաղաքացիներ են բացակայում այն համայնքներից, որտեղ տեղի է ունեցել ընտրողների անհավանական բարձր մասնակցություն՝ պատճառաբանելով, որ այս հարցում ճշմարտությունը պարզելու համար չկա անհրաժեշտ ժամանակ։ Ընտրություններից հետո, մի քանի ամիս անց, լրագրող Թաթուլ Հակոբյանը այցելել է այդպիսի համայնքներից մեկը եւ պարզել, որ 100-ից ավելի գրանցված բնակիչներից, իրականում, տեղում ապրում են միայն 8-ը։ Այդ հրապարակումը չբերեց որեւէ հետեւանքների, եւ այսօր ընտրողների հրապարակված ցուցակներում դարձյալ տեսնում ենք, որ ընտրողների թիվը ոչ թե պակասում, այլ շարունակում է աճել։ Հուսով եմ, որ ընտրական ցուցակներին վերաբերող այս դիտողութունը տեղ կգտնի ձեր զեկույցում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է պետությանը որեւէ իրավական եղանակ պարտադրելու պրակտիկան՝ պատշաճ վարել Հայաստանում բնակվող քաղաքացիների հաշվառումը եւ ընտրողների մասնակիցների ցուցակները։   Հարգանքով՝ Անդրիաս Ղուկասյան «Նուբարաշեն» ՔԿՀ 4 մարտի, 2017թ․

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am