Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչները չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչն է, ի վերջո, եղել գյուղում 2 հոգու մահվան և 3 հոգու վիրավորում ստանալու պատճառ դարձած խանութի փլուզման կամ պայթելու պատասխանները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Առաջին օրը մենք էլ մասամբ այն կարծիքի էինք, որ տեղի ունեցածը հնարավոր է ձնհալի պատճառով փլուզման հետևանք լիներ, սակայն փլուզված շենքի վրայից պանելները հեռացնելուց հետո խանութի տակ հայտնաբերել ենք երկաթյա խողովակներ, որի միջից մի քանի օր գազ էր դուրս տալիս և որպեսզի համոզվեինք, որ այն գազ է՝ լուցկի վառեցինք, ինիչից հետո կրակ բռնկվեց: Այս ամենից հետո գրեթե ողջ գյուղը համոզված է, որ պատճառը եղելէ ոչ թե փլուզումը, այլ կուտակված գազի հետևանքով առաջացած կայծն ու պայթյունը, ինչի պատճառով էլ վիրավորներից մեկը, ով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկների հայտարարության համաձայն ունեցել է դեմքի մասում այրվածքներ, մազերն էլ խանձված է եղել, ինչը հիմք է տալիս մեզ հայտարարել, որ տեղի ունեցածը գազի կուտակման հետևանքով առաջացած պայթյունն է եղել»: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով հարուցված քրեական գործը Հրազդանի քննչական բաժնից փոխանցվել է Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթ, որտեղ վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի օր է փլուզման վայրում գազի արտահոսքից առաջացած կրակը չի մարվում, քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ժամանակավորապես գյուղում դադարեցվել է գազամատակարարումը, ինչի համար գյուղ են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր որոշ գազախողովակներ ապամոնտաժել են և սպասում են փորձաքննության պատախաններին: Եթե հաստատվեն գյուղացիների կասկածները, այն է՝ որ ողբերգական փլուզման պատճառը եղել է գազի արտահոսքը, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, կամ նրանք, ովքեր խանութի տակով անցկացրել են գազախողովակ՝ չպահելով անվտանգության կանոնները: Երեկ՝ մարտի 3-ին, մթնոլորտը գյուղում շիկացած էր, քանի որ գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչները եկել են գյուղ աշխատանքներ կատարելու ու ոչ մի տեխնիկա իրենց հետ չեն բերել, իսկ տրակտորը տրամադրել էն գյուղացիները: Դպրոցում դասերը ժամանակավորապես դադարեցվել են ՝ գազի բացակայության պատճառով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչ ներկայացած անձը, ով գտնվում էր գյուղում, ոչինչ չէր կարողանում պատասխանել, միայն ասում էր, որ իրենք զբաղվում են խնդրով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Լեռնանիստ գյուղում՝ շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։ Լեռնանիստ գյուղ էին ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խմբերը։ Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի l ll lll

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am