Ադրբեջանը ճշտում է Նուլանդի կապը ԵԽԽՎ-ում ԼՂ-ի մասին բանաձևի չընդունման հետ
ԱՊԱ գործակալությունը փոխանցում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Ադրբեջանը ճշտում է ԱՄՆ-ի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդի կապը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևի չընդունման հետ։ Այս մասին հայտարարությունը նա արել է շվեդ գործընկերոջ՝ Մարգոտ Վալստրյոմի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում: «Դեսպանատունը պարզում է։ Երբ հայտնի կլինեն արդյունքները՝ հայտարարություն կարվի»,- ասել է նա։
