Մահացած բազմաթիվ անձանց 200.000 դրամ նպաստն ստացել են միևնույն անձինք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ 2013-2017թթ. ընթացքում մահացած բազմաթիվ անձանց համար սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրվող՝ թաղման համար որպես նպաստ 200.000 դրամը ստացել են միևնույն անձինք: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից` հավելելով. «Մեկ դեպքում նույն անձը ստացել է 303 մահացածներին հատկացված՝ 60.600.000, մեկ այլ դեպքում 264 անձանց՝ 52.800.000, մյուս դեպքերում 119 անձանց՝ 23.800.000 և 72 անձանց 14.400.000 դրամ գումարները և այլն:Ուսումնասիրությունների շրջանակներում հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նպաստներ ստացած հիշյալ անձիք տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են միևնույն ՍՊ ընկերության աշխատակիցներ կամ առնչություն են ունեցել նշված ընկերության հետ և ընկերության տնօրենի կազմակերպմամբ ստացված գումարների դիմաց ընկերությունը մատուցել է հուղարկ ավորման ծառայություններ: Պարզվել է, որ նշված ՍՊ ընկերություն 2014թ.-ին ստացվել է շուրջ 29.000.000 դրամ, 2015թ.-ին շուրջ 51.400.000 դրամ, 2016թ.-ին շուրջ 51.000.000 դրամ գումար: Մինչդեռ ընկերության կողմից հարկային մարմիններին հաշվետվություններ է ներկայացվել՝ 2014թ.-ին ընդամենը 8.242.500 դրամի, 2015թ.-ին՝ 6.285.000 դրամի, իսկ 2016թ.-ին՝ 3.007.000 դրամի շրջանառություն մասին: Արդյունքում, ընկերության տարեկան եկամուտները պակաս է հաշվարկվել և հարկային մարմիններ ներկայացվել 2014թ.-ին 20.777.500 դրամ, 2015թ.-ին 45.115.000 դրամ, 2016թ.-ին 49.625.000 դրամ, որի շրջանառության հարկի գումարները և պետությանը պատճա ռված վնասը՝ առանց տուժանքների կազմում է ընդհանուր 5.775.857 դրամ:

 Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am