Իրանը չի գնի ռուսասկան Т-90
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհկանը հայտնել է, որ երկրում նախատեսված է Karrar անվանումով սեփական տանկը ստեղծել ռուսաստանյան Т-90 գնելու փոխարեն: «Մենք սեփական ուժերով Karrar կարտադրենք: Այն ավելի առաջատար կլինի, քան Т-90-ը», — ասել է Դեհկանը: Հաղորդվում է, որ միաժամանակ «Ուրալվագոնգործարանը», որը Т-90-երի արտադրողն է, պատրաստակամություն է հայտնել Իրանում Т-90С տանկերի արտոնագրված արտադրություն կազմակերպել, եթե հանվեն այդ երկրի հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակումները, հաղորդում է RNS-ը
