Դեռ տարին չմեկնարկած՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որն առավել հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի կուսակցություն, հանդես եկավ համամասնական ցուցակների կազման մեխանիզմների վերաբերյալ հայտարարությամբ:
Հարցը, ինչպես հասկանալի դարձավ, քննարկման նյութ էր դարձել հունվարի 9-ին հրավիրած քաղխորհրդի նիստում, որտեղ կուսակցությունը կայացրել էր մի շարք որոշումներ, որոնցից առավել ուշագրավը հետեւյալն է՝ «ՔՊ անդամ չհանդիսացող անձինք չեն կարող առաջադրվել կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար կարող են առաջադրվել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը կուսակցությանն անդամագրված անձինք»:
Նախ իսկզբանե նման հապճեպությունը միանշանակ չընկալվեց, հատկապես որ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցերից մեկը ինչպես տարվա մեկնարկին, հիմա նույնպես, շարունակում է մնալ Ընտրական օրենսգիրքը: Իշխանությունը նպատակ է դրել փոխել այն, ավելի ճիշտ՝ նորը կազմել, որը վճռորոշ դերակատարում է ունենալու քաղաքական առաջիկա գործընթացների, բնականաբար, ընտրությունների ելքի հարցում:
ՔՊ-ն այս հարցը քննարկելու փոխարեն նկատելի շտապողականությամբ լուծում տվեց ցուցակներ կազմելու խնդրին: Ուշագրավ է հատկապես այն իրողությունը, որ կուսակցության որոշման մեջ ոչինչ չի ասվում, այլ խոսվում է կուսակցությունների հետ դաշինքներ կազմելու հավանականության մասին։
Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ նպատակ է դրվել հզոր կուսակցություն ձեւավորել ու որոշումն էլ զուտ կուսակցաշինության, հզորացման խթան է հանդիսանալու:
Գաղտնի չէ, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ներկապնակում այսօր եզակի գործիչներից է Հրանտ Բագրատյանի, Զարուհի Փոստանջյանի շարքերում գտնվող, որը հանրային որոշակի դրական ընկալում ունի ու ռեալ պոտենցիալ հաջորդ ընտրություններում հստակ էլեկտորատի տնօրինելու: Եւ նույնիսկ անկախ, «օդում կախված» ու իշխանության որոշակի թեւերի հետ ունեցած համագործակցության մասին Փաշինյանին հասցեագրված լուրերի մասին, ինչպես ինքը կասեր, կարողացել է հստակ վարկանիշ ձեւավորել ու արժանանալ լայն զանգվածների համակրանքին, որի ձեւավորման հարցում, ի դեպ, հստակ ազդեցություն է թողել նաեւ նախկին ընդդիմադիրների անհաշվենկատ ու անհեռանկարային գործողությունները, իշխանության թրի տակով անցնելու իրողությունը:
Ենթադրվում էր, որ Փաշինյանը հանդես կգար ընդդիմության համախմբման, կոնսոլիդացման, համատեղման քայլերով, որին իր կարգավիճակը փաստացի թույլ է տալիս, մինչդեռ եղավ հակառակը, որի վկայությունը վերոնշյալ որոշումն է՝ կուսակցական չհամարվող անձինք տեղ չեն ունենա ՔՊ-ում,իսկ դաշինքների մասին դեռեւս ոչ մի խոսք:
Գաղտնիք չէ, որ նորանկախ Հայաստանի ընտրական պատմության ընթացքում ընդդիմության ձախողումների գլխավոր պատճառներից մեկը համարվել է անջատ-անջատ դրսեւորումը, երբ ամբիցիաները գերիշխել են ընդհանուր նպատակին ու ջլատվել ամենահավանական թվացող դաշինքները: Նորաստեղծ կուսակցությունն անցյալից դասեր քաղելու փոխարեն, իսկազբանե գծում է ընդդիմությունը ջլատելու իր բանաձեւը՝ արդյոք իր ձեռա՞մբ, թե ուրիշների, որոնց ձեռնտու է:
Անի Սահակյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը