«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Կիրակի օրը՝ մարտի 5-ին, պաշտոնապես կմեկնարկի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրությունների օրը մինչև այս պահը չի փոխվել։
Այն, ինչպես հայտարարվել էր սկզբում, նշանակված է ապրիլի 2-ին։ Չորս դաշինք ու հինգ կուսակցություն կմտնեն ընտրապայքարի մեջ երկու ցուցակով՝ համամասնական և ռեյտինգային։ ՀՀԿ քարոզչական դեմքը լինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երեկ նրա մեծադիր լուսանկար-ստենդը ՀՀԿ-ի կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց», հայտնվել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ ՀՀ կառավարության շենքին շատ մոտ Նալբանդյան փողոցում։ Սա, ըստ էության, վաղաժամ սկսված քարոզարշավի ապացույց է։ Եթե այսպես վարվեին ոչիշխանական ուժերը կամ թեկնածուները, չկասկածեք, ԿԸՀ-ն անմիջապես վարույթ կհարուցեր ու կպահանջեր վերացնել օրենքի խախտումը։ Բայց քանի որ սա արվել է ՀՀԿ-ի կողմից, իսկ քարոզչություն անողն էլ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է, ուստի՝ ԿԸՀ-ն ոչինչ էլ չի ձեռնարկի։
Այնպես որ՝ մյուս քաղաքական ուժերն էլ կարող են չսպասել կիրակիին և հենց այսօրվանից հեղեղել Հայաստանն իրենց մեծադիր պաստառներով»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը