Կուսակցությունում յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում.Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ձեռնափայտով ժպտալով հեռացավ ԳՄ նիստից: Նիստի քննարկումներից խոսել նա չցանկացավ: «Ցտեսություն, կուսակցությունում յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում»,-ասաց նա՝ այլ հարցերի չպատասխանելով: Արմեն Աշոտյանին մինչև իր մեքենա ուղեկցեց ՀՀԿ տատիկը:
