Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը նշեց, թե իրենց մոտ զտարյուն գաղափարախոսության վրա հիմնված ցուցակ է. «Մեր ցուցակում առաջադրված բոլոր թեկնածուները ազատական են, մենք գաղափարական հիմքի վրա ենք ստեղծվել, մեզ մոտ բոլորը ԵՏՄ- ից դուրս գալը առանցքային խնդիր են համարում, եւ մեր ցուցակում չկա մարդ, որը դեմ է դրան»:
Ըստ նրա՝ բացի իրենցից, մնացած բոլորը գտնում են, որ Հայաստանի զարգացման ուղղությունը ռուս-բելառուսական միությունն է, որը կոչվում է ՀԱՊԿ կամ ԵՏՄ. «Չկա որևէ այլ քաղաքական ուժ, որը գտնում է, որ Հայաստանի զարգացումն առանց այդ ԵՏՄ-ից դուրս գալու՝ հնարավոր է: Մնացած բոլոր քաղաքական ուժերն ասում են՝ ես այս կանեմ, այն կանեմ, բայց բոլորը պատկերացնում են այդ հարթակում: Մենք Հայաստանի տեղը, դիրքն ու զարգացման հնարավորությունը պատկերացնում ենք այդ հարթակից դուրս: Ավելին, մենք ասում ենք՝ Հայաստանը Եվրոպա է, և վերջ»:
«Ազատ դեմոկրատները» չեն ցանկանում հետագա համագործակցություն այլ ուժերի հետ. «Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը պետք է համախմբվի, ավելի գռեհիկ բան ես չեմ տեսնում քաղաքականությունում, պետք է միայն գաղափարական միացումներ ու համախմբումներ լինեն»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը