ՀԱԿ-ը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց,որ ՀՅԴ-ն դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և խաղաղության հասնելու այն տարբերակին, որն առաջ է քաշում.«Մենք նման մոտեցմանը դեմ ենք, որովհետև ՀԱԿ-ը նման կարգախոսը հրապարակ բերելուց առաջ պետք է ասի, Հայաստանը մինչև հիմա այդ ի՞նչ չի արել հաշտեցման համար: Ես վստահ եմ, որ այդպիսի խնդիր Հայաստանը չունի, որովհետև մեզանից չի ծագել պատերազմը, մեզանից չեն բխում խախտումները, որոնք ամեն օր լսում ենք ` հրադադարի ռեժիմի, ագրեսիվ պահվածքի ու ռազմական գործողությունների հետ կապված:Ադրբեջանի պահվածքի դեպքում մի տարբերակ եմ տեսնում` բավարարել այդ երկրի ցանկությունները, որովհետև ուրիշ ձևով հասնել խաղաղության, անհնար է: Խաղաղությունը միակողմանի ցանկանալով չի լինում, դա պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, որը հիմա փակուղու մեջ է Ադրբեջանի պատճառով»,- մանրամասնեց Ռուստամյանը:
«Ադրբեջանը իր պահվածքի պատճառով անբանակցելի կողմ է դարձել, ծիծաղելի է նրա զիջումը` կարգավիճակի հետ կապված, երբ առաջարկում է ինքնավարության բարձր աստիճան Արցախի համար: Այն, ինչ առաջարկում է Ալիևը, ուղղակի ծիծաղելի է:
Ըստ էության, Ադրբեջանը ոչ մի զիջում պատրաստ չի անել: Եթե խաղաղության հեշտ ձև ենք ուզում, դա հանձնվելն է, դե եկեք հանձնվենք, տանք Ադրբեջանի ուզածը, որ բավարարենք նրա քմահաճույքները»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
