ԿԸՀ-ն ՀՀԿ-ի պաստառների տեղադրումը օրենսդրության խախտում չի համարում

Չնայած նախընտրական քարոզչությունը պաշտոնապես մեկնարկելու է մարտի 5-ից, Հանրապետական կուսակցությունը երեկվանից սկսել է քարոզչական պաստառներ տեղադրել Երևանում. երեկ Սախարովի հրապարակում վարչապետ Կարեն Կարապետյանի, այսօր էլ Արշակունյաց փողոցում՝ «Տիգրան Մեծ» հրատարակչության շենքին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի լուսանկարներով պաստառներ են փակցվել: «Հետքի» հարցին, թե արդյոք խախտում չէ պաստառների տեղադրումը, ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը գրավոր պատասխան է ուղարկել՝ նշելով, որ սա ԿԸՀ պաշտոնական տեսակետն է: Պատասխանը ամբողջությամբ ներկայացնում ենք. «Վերոգրյալը ընտրական օրենսդրության խախտում չէ: Ավելին, ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր շատ ավելի վաղ էին սկսել իրենց քարոզչական պաստառները փակցնել 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների վրա: Փետրվարի 28-ին ԿԸՀ որոշմամբ` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը, և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցություններն ու դաշինքներն ազատ կարող էին օգտվել իրենց այդ իրավունքից: Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Ընտրական հանձնաժողովներն օրենսդրությամբ սահմանված նախընտրական քարոզչության կանոնակարգումների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այս դեպքում` մարտի 5-ից սկսած: Ինչ վերաբերում է 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակներում փակցվող քարոզչական պաստառներին, դրանք ամենավերահսկելին են որպես քարոզչական ծախս, քանի որ դրանք փակցվում են համաձայն ԿԸՀ-ի կողմից իրականացված բաշխմանը: Եվ այն հարցադրումը, թե արդյոք նախքան քարոզչության սահմանաված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչական պաստառները նշված գովազդային վահանակների վրա փակցնելը օրենսդրության խախտում չէ, անսովոր և զարմանալի է, քանի որ նախկինում ևս մինչ քարոզչության ժամանակահատվածի մեկնարկը նման պաստառներ փակցվում էին` այդ թվում նաև 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների և ընտրական շտաբների վրա: Իսկ քարոզչական պաստառներ փակցնելը քարոզչության միայն մեկ բաղադրիչն է: Այս օրերին` մինչև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետի մեկնարկը, գրանցված կուսակցություններն ու դաշինքներն ազատորեն իրականացնում են քարոզչություն տարբեր ձևաչափերով` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը, հրավիրելով մամուլի ասուլիսներ և այլ ձևաչափերով: Այս ամենն ազատորեն լուսաբանվել է, և որևէ հարց չի ծագել` արդյոք վերոնշյալը նախընտրական քարոզչության կանոնների խախտում է, թե ոչ: Եվ այն, որ հարցի չի առաջացել, շատ բնական է, քանզի որևէ իրավախախտում առկա չէ»: Նշենք, որ ՀՀԿ-ի պաստառները գերազանցում են 5 քմ-ն:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am