ՆԱՏՕ-ն` սառը պատերազմից հետո
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն իրականացնում է սառը պատերազմի ավարտից հետո հավաքական պաշտպանության ամենամասշտաբային ուժեղացումը։ Այդ մասին Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նա ողջունել է այն փաստը, որ դաշինքի եվրոպական անդամներն ու Կանադան գործնականում դադարեցրել են կրճատել պաշտպանական ծախսերը։ Սթոլթենբերգը ողջունել է ԱՄՆ-ի պլանները, որոնք ուղղված են ռազմական ծախսերը և Եվրոպայում ռազմական ներկայությունը մեծացնելուն։
