Մոսկվայում Սիրիայի Քրդստանի ներկայացուցչություն է բացվել
Մոսկվայում բացվել է Սիրիայի Քրդստանի ներկայացուցչությունը, գրում է Gazeta.ru-ն: Ներկայացուցչության նպատակն է պաշտպանել քրդերի շահերը, որոնք ապրում են Ռուսաստանում և Սիրիայում, ինչպես նաև նպաստել Սիրիայի ճգնաժամի լուծմանը: Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում Քրդստանի հատուկ հանձնակատար Սենամ Մուհամեդն այդ իրադարձությունը պատմական է անվանել:
