Մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել նույն դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, 10-ամյա Էմիլա Մուրադյանը, Բաբկեն Սուքիասյանը, Սիլվա Շահինյանը, Արեն Զալինյանը, Սարգիս Մարիկյանը և Կամո Դոխոլյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դպրոցի ճաշարանում սնվելուց հետո թուլություն և սրտխառնոց են զգացել, որից հետո էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին դպրոցում են գտնվում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբերը, իսկ դպրոցում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները: Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում է Լոռու մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը, իսկ քննիչների աշխատանքը՝ Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը