« ՀԱԿ-ի՝ ԼՂ համակարտության լուծման վերաբերյալ նախընտրական խոստումներին դեմ ենք:Նման մոտեցում հրապարակ բերելուց առաջ պիտի հարց տանք՝ այդ ի՞նչ չի արել Հայաստանը, որ հիմա այդ հաշտեցումը պետք է առաջ բերվի։ Հայաստանից չի ծագել որևէ պատերազմ, մեզնից չեն բխում ամեն օր լսվող հրադադարի խախտման մասին լուրերը:ՀԱԿ-ն այս հայտարարությամբ փորձում է դրսի բարեհաճությունը շահել», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Խաղաղության դիմաց պատրաստ են վճարել ցանկացած գին, բայց հաշվի առնելով, որ խաղաղությունը որևէ մեկից տրված բան չէ, այլ բոլորի նվաճումն է՝ բոլորը պետք է պայքարեն ու հասնեն խաղաղության:Խաղաղության հասնելու տարբերակն այս պահի դրությամբ բանակցություններն են, այլ ոչ թե փոխզիջումները», - ընդգծեց նա։
«Այն, ինչ ասում է Ալիևը՝ ծիծաղելի է։ Ստացվում է, որ եթե խաղաղ լուծման արագ տարբերակ ենք որոնում, հեշտը հաշտվելն է։ Սա նորություն չէ, այդ քաղաքական ուժի կողմից նման թեզի հրապարակման պատճառով էր, որ ՀՀ առաջին նախագահը հրաժարվեց պաշտոնից, որովհետև այս բանաձևը մերժվեց հայ ժողովրդի և անգամ իր շրջապատի կողմից», - ասաց նա։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը