Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում բարձրացված հարցը՝ կերոսինի վերաբերյալ, լուծվել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է պատգամավորը:
«Քիչ առաջ երկրորդ հեռախոսազրույցը ունեցա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Կերոսինի մաքսազերծման հարցը լուծված է», - գրել է նա:
Նշենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էր, թե ինչու ընկերություններից մեկը չի կարողանում սահմանից Հայաստան կերոսին ներկրել այն դեպքում, երբ իր հայտնի հարցազրույցում վարչապետը հայտարարել էր, որ յուրաքանչյուր ոք կարող է Հայաստան ներկրել ցանկացած ապրանք: Ի պատասխան` Կարապետյանը ասել էր. «Ինչ հայտարարել եմ, տեր եմ այդ հայտարարություններին: Ավելին, ձեր հորդորը, պարոն Փաշինյան, տեղ է հասել, և օգնականս զբաղվում է դրանով»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը