«Ֆիլիպ Մորիս»-ին Ռուսաստանից վտարում են, Հայաստանում՝ ողջունում.

«Հրապարակ» օրաթերթն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից երեկ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի» «Դյութի Ֆրի»-ի նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելու փաստին, գրել է, որ համաշխարհային շուկայում դիրքերը չզիջելու համար սպառողին մոլորեցնելու պատճառով «Ֆիլիպ Մորիս»-ին Ռուսաստանի Դաշնությունից վտարում են, իսկ Հայաստանում կառավարության ղեկավարի մակարդակով ընդունելության են արժանացնում: Թերթը գրել է. ««Ֆիլիպ Մորիս» ընկերությունը դեռևս 2014 թվականին շուկա էր մտցրել iQOS անվամբ սարքը, որը ներկայացվում էր որպես «այլընտրանքային ծխախոտ»: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ սարքը լիցքավորվում է խտացված թութունի հաբերով, իսկ թութունը սարքի ներսում ոչ թե այրվում, այլ պարզապես տաքանում է մինչև 350 աստիճան:  Ըստ արտադրողների՝ դրա շնորհիվ «այն ավելի անվտանգ է, քան սովորական ծխախոտը»: …«Ֆիլիպ Մորիս»-ի iQOS սարքի պարագայում, ամենայն հավանականությամբ, գործ ունենք սպառողին մոլորեցնելու մարքեթինգային քայլի հետ, որի միակ նպատակը համաշխարհային շուկայում դիրքերը չզիջելն է: Հասկանալի է, որ այս խնդիրը լուծել հնարավոր էր, եթե ընկերությանը հաջողվեր հաստատվել աշխարհի խոշորագույն ծխախոտի շուկաներից մեկում՝ Ռուսաստանում: Համապատասխան հայտն ընկերությունը ՌԴ կառավարություն ներկայացրել էր 2014 թվականին, իսկ, ահա, 2016 թվականին Մոսկվայում մերժել են «Ֆիլիպ Մորիսի»՝ երկրի տարածքում Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոն հիմնելու հայտը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցը բավականին երկար ու հանգամանալից է քննարկվել, և արդյունքում բացահայտվել է, որ «Ֆիլիպ Մորիսի» գովազդած դրական արդյունքները ոչ մի փաստական հիմք չունեն, բացի հենց ընկերության կողմից ներկայացվող տվյալները, իսկ, ահա, բացասական ազդեցությունն ակնհայտ է: Ինչպես նշել է ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Օլեգ Սալագայը, «նիկոտինի փոխանցման էլեկտրոնային սարքեր օգտագործողների շրջանում բավականին բարձր է այն անձանց տեսակարար կշիռը, ովքեր նախկինում ծխախոտ չեն օգտագործել»: Ասել է թե՝ վնասակարությունը նվազեցնելու անվան տակ, գովազդային արշավով,  ծխախոտ արտադրող ընկերությունն իրականում ընդլայնում է իրացման շուկան՝ ծխախոտի գլանակներ չօգտագործողների հաշվին: Հենց այս պատճառով էլ «Ֆիլիպ Մորիս»-ին Ռուսաստանում մերժել են: Փաստացի՝ վտարել են երկրից: Ըստ որում՝ որոշումը կայացվել է 2016-ի վերջին: Եվ ընդամենը մի քանի ամիս անց ընկերության ներկայացուցիչը հայտնվում է Հայաստանում, տեղեկացնում, որ այստեղ Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ է կառուցելու: Ենթադրվում է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունից որևէ մեկը չի արձագանքի այս կենտրոնների կառուցմանը, եթե, իհարկե, Ռուսաստանից չհնչի համապատասխան զանգ»:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am