Ինչքան էլ թեկնածուներն իրար «միս ուտեն» ու դանակահարեն, ՀՀԿ-ն որոշել է` «հայտնիներից» ում է բերելու ԱԺ

«Իրատես» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը նոր փորձանք է բերել հանրության գլխին։ Դեռ ընտրությունների պաշտոնական քարոզչությունը չսկսված` մարզերը «պատերազմական գոտիներ» են հիշեցնում. ամեն մի թեկնածու իր թիմով կատաղի պայքարի է ելել, գործի դրել հարազատ-ծանոթ-բարեկամ-սանիկ-քավորներին, կաշառքն ու վարչական ռեսուրսը։ Որոշ տեղերում իրենց առանձնահատուկ գործառույթներն ունեն քրեական տարրերը, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Չնայած Սերժ Սարգսյանը հավաքել ու զգուշացրել է տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներին, որ իրար «միս չուտեն», չկրակեն, չդանակահարեն իրար, սակայն գնալով լարվածությունը մեծանում է։ Ամեն օր մի ընտրատարածքում իրար են դանակահարում ու ծեծում։ Չնայած, որքան էլ իրար «կոտորելով» մրցակցության մեջ մտնեն, ՀՀԿ-ն որոշել է` «հայտնիներից» ում է բերելու խորհրդարան, իսկ նույն կուսակցությունը ներկայացնող «անհայտ» թեկնածուներն ընդամենը ֆոն են ապահովում։ Ավելին, ոմանք ափսոսում են, որ «խցկվել» են այս անողոք ու դաժան մրցապայքարի մեջ, սակայն նրանց վրա պարտականություն է դրված. ամեն մեկը, ներկայացնելով մի ոլորտ, պետք է հնարավորինս իշխանական ուժի քարոզչությունը տանի այնտեղ և ձայներ փախցնի ընդդիմությունից։ Շատ «փախցնողներին» էլ խոստացվել է «կարգին գործ»։ Ի դեպ, ակտիվ քարոզչություն է սկսվել նաև մարզերի դպրոցներում ու բուժհիմնարկներում։ Տարածքային ցուցակներով ներկայացված թեկնածուների գրասենյակները պարբերաբար մարդկանց են բերում-տանում, ուղղորդում-հրահանգում։ Ասում են, միևնույն մարդուն մի օր կարող ես տեսնել մի թեկնածուի շտաբում, հաջորդ օրը՝ մյուս։ Այլ խոսքով, կատարյալ քաոս է ստեղծվել։ Ի միջի այլոց, ԸՕ-ի այսօրինակ խառնաշփոթից բացի, մեկ այլ հոգս էլ ունեն ընտրողները։ Չնայած հեռուստատեսությամբ ցուցադրում են, թե ինչպես պետք է քաղաքացիներն ընտրեն, սակայն շատերը դժգոհում են, թե լավ չեն հասկանում` ինչու հինգ թերթիկ վերցնել, մեկը գցել քվեատուփի մեջ, ինչպես քվեարկել ու ինչպես գլուխ հանել»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am