«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը գրել էր, որ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, գնացել է որսի և անզգուշությամբ կրակել իր ոտքին:
«Հրապարակը» հարցում էր արել դատախազություն` պարզելու, թե արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է այս դեպքով: Օրերս ստացանք մեր հարցման պատասխանը, որում նշված է, որ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ բացակայել է հանցագործության դեպքը:
Իհարկե, որևէ կասկած չունենք, որ դատավորի զենքն օրինական է եղել, առավել հետաքրքիր է դատական իշխանության ներկայացուցչի սերը որսի հանդեպ, հատկապես, երբ այդ սերն ավարտվել է հրազենային վնասվածքով, իսկ տարածքում գտնվողների բախտը բերել է այնքանով, որ «վատ որսորդի» գործողություններից իրենք չեն տուժել:
Հետաքրքիր է նաև, թե ինչ է որսացել Դավիթ Բալայանը, գուցե Կարմիր գրքում գրանցված կենդանի կամ թռչո՞ւն: Այս հարցերն իրավապահներին դժվար թե հետաքրքրեն, շարքային քաղաքացու դեպքում մի քերծվածք ստանալիս հարյուր ոստիկան ու քննիչ են այցելում, իսկ դատավորի հրազենային վնասվածքի դեպքում կարիք չկա գործ հարուցելու․ «կմեծանա՝ կմոռանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը