«Փաստ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ–ական, այժմ Գյումրուց ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի ընտրարշավին աջակցում է անձամբ Սերժ Սարգսյանը: Այլ հարց է՝ այդ հանգամանքը որքանով է անհավասար պայմաններ ստեղծում մյուս թեկնածուների համար: Օրերս Մարտուն Գրիգորյանն այցելել է Ախուրյանի գյուղերից մեկը, որտեղ նրան ասել են, որ գյուղին շտապօգնության մեքենա է պետք:
Վերջինս խոստացել է հարցը լուծել նախագահի միջոցով: «Հաշվետու հանդիպումների ժամանակ, երբ շրջել եմ գյուղերով, Ախուրյան համայնքում եմ եղել, ներկայացրին, որ շտապօգնության մեկ մեքենա ունեն, ջարդված, խայտառակ վիճակում գտնվող:
Ներկայացրել եմ նախագահին էդ խնդիրը, նախագահը խոստացել է մի քանի օրից շտապօգնութան մեքենայի հարցը լուծել Ախուրյան համայնքի համար»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը: Հստակեցմանը, թե նախագահը իրեն շտապօգնության մեքենա՞ է տալու, Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Այո, Ախուրյանի բնակիչներին, ինձ չէ: Ու էլի լավ բաներ կան, որ կամաց–կամաց կասեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը