«Դիակին ենք սպասում». Հրաչյա Հարությունյանի աները՝ նրա վիճակի և օմբուդսմենի խոստման մասին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այցելելուց հետո ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հունվարին հայտարարեցին, որ Հրաչյա Հարությունյանի գանգատների հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2017 թվականի հունվար‐փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կազմակերպել նրա հետազոտությունները եւ համապատասխան բուժումը: Այսօր արդեն մարտի 3-ն է, հունվար-փետրվար ժամկետը՝ սպառված, իսկ Հովհաննես Հարությունյանը դեռ քրեակատարողական հիմնարկում է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: «Ոչ Հայաստանում զբաղվում են նրա հարցով, ոչ էլ հետաքրքրվում են: Ես բոլորին էլ զանգ եմ տվել, ասում են՝ դե սպասեք: Մենակ էդ շաբլոն խոսքը, ուրիշ ոչ մի բան: Պիտի տանեին վիրահատեին փետրվարին, ոչ մի բան չեն արել, այդ վիճակում տարել են բերդ: Նրա մոտ սարսափելի վիճակ է, բայց ո՞վ է հաշվի առնում: Մեր օմբուդսմենը մի անգամ այդ հարցով զբաղվել է, դրանից հետո ես զանգ եմ տվել, ասել, որ ձեր զբաղվելը ոչ մի օգուտ չտվեց: Ասել են կզբաղվենք, բայց արդյունքն այն է, որ ոչինչ չի փոխվել»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Մեր դիտարկմանը, որ Հարությունյանը օմբուդսմենի դիմելուց հետո որոշակի ժամանակահատված ՔԿՀ հիվանդանոցում անցկացրեց, Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ հիվանդանոցում նրան ուղղակի մեկ-երկու անգամ սրսկել են, ողնաշարի գրիժայի հետեւանքով մեջքի հատվածում առաջացող ցավերը թեթեւացրել, նորից ուղարկել բերդ: Սրսկումից մի քանի օր անց նորից նույն ցավերը կան: «Ստում են, ես ոչ մեկին չեմ հավատում, էսքան մենք խոսում ենք՝ զանգում են էնտեղ, բժիշկը գալիս սրսկում  է, գնում: Բայց սրսկելով հիվանդությո՞ւնն է բուժվում: Եթե գրիժա ունի, եթե թեւի տակ ուռուցք կա, եթե սրտի պրոբլեմ ունի, սրսկումով կբուժվի՞: Մենք հույսներս կտրել ենք, սպասում ենք դիակին: Եթե Հայաստանը որպես պետություն իր քաղաքացուն տիրություն չի անում, չի պայքարում՝ ռուսի սիրտը պիտի ցավի՞: Նրանք կուզենան, որ մեր երկու միլիոն հայությունը լրիվ իրենց բերդերում լինի»,- վրդովմունքն արտահայտեց հայ վարորդի աները: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am