Քննարկվել է Օսմանյան կայսրությունից տուժած հայերի գույքի վերադարձի հարցը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի Միջազգային և համամետական իրավունքի կենտրոնն ու Արդարության մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը հյուրընկալել էին պատմաբան, Հարվարդի համալսարանի արևելագիտության բաժնի հետդոկտորական հետազոտությունների հեղինակ՝ Ումիթ Քըրթին: Քըրթի ելույթը նիվիրված էր Հայոց ցեղասպանության արդյունքում Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի լքյալ, շարժական և անշարժ գույքի և սեփականության օրինական վերադարձի խնդրին: «Տեղահանումներից հետո քեմալականները հայերին այլևս դաշնակիցներ չէին համարում ու այս մտածողությամբ էին առաջնորդվում ցեղասպանության քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս: Նրանք գտնում էին, որ տեղահանման ծախսերը պետք է կատարվեն նույն՝ տեղահանվածների հաշվին», ասում է Քըրթը: 1918 թվականին, Օսմանյան Կայսրության փլուզումից հետո հիմնականում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ճնշման արդյունքում Թուրքիայի իշխանական վերնախավը ստիպված էր վերանայել իր դիրքորոշումը: Քըրթի խոսքերով,- «Հանրապետական Թուրքիայում ընդունված նոր հրամանագրով նախատեսվում էր բռնագրավված հողերի և գույքի վերադարձը իրենց օրինական տերերին՝ հայերին, նրանց վերադարձի և պահանջ ներկայացնելու դեպքում: Սակայն ոչ մի հստակ ծրագիր չկար, թե դա ինչպես պետք է իրականացվի: Թաներ Աքչամի և իմ նպատակն էր այս թեմայով մեր համահեղինակած գրքում անդրադառնալ Հայոց ցեղասպանության ոչ միայն մարդկային կորստին, այլ նաև հայերին պատկանող տնտեսական և նյութական գույքի ոչնչացմանը: Հայերը անգամ հնարավորություն չունեին օգտագործելու իրենց սեփականությունը տեղահանումների ժամանակ ժանդարմների կաշառելու համար»: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախկին նախագահ Քեն Խաչիկյանի խոսքերով՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդները իրենց կողմից ընդունած բարդ օրենքների և հրամանագրերի միջոցով արեցին ամեն ինչ, որ անհնարին լինի հայերին վերադարձնել այն սեփականությունը, որը բռնազավթել էին ապօրինաբար և անբարո ճանապարհով: «Այդ ամենի արդյունքում եկեղեցական, համայնքային ինստիտուտների և բարեգործական հիմնադրամների միջոցով գույքի և սեփականության վերականգնում, կամ փոխհատուցում, առհասարակ, տեղի չունեցավ: Կարծում եմ, որ մեր համատեղ ջանքերը համապատասխան իրավական կազմակերպությունների և Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանի միջոցով պետք է ուղղված լինեն Թուրքիայի իշխանություններին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկելուն: Սա բարդ, բայց անհրաժեշտ և ոչ ժամանակավրեպ գործընթաց է», – գտնում է Քեն Խաչիկյանը: Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավագիտության դասախոս, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի փոխդեկան Սյուզան Քարամանյանը Ումիթ Քըրթի աշխատությունը նշանակալի համարեց, ընդգծելով, որ նա կարողացել է հայերից բռնագրաված գույքի և սեփականության խնդիրը ներկայացնել համապատասխան պատմական համատեքստում: «Ամենակարևորը այն է, որ Ումիթ Քըրթը տիրապետելով թուրքերեն լեզվին՝ կարողացել է ծանոթանալ առկա փաստաթղթերի բնօրինակներին և մեզ ներկայացնել խնդրի ամբողջական պատկերն ու մանրամասները, մի բան, որը առայսօր արված չէր», – գտնում է Սյուզան Քարամանյանը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am