Կհայտարարվի շաբաթվա վերջ
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքով, ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրները, անդրադարձ է եղել ՀՅԴ հետ համագործակցության ձեւաչափին։ Հարցին, թե որ նախարարական պորտֆելներն ու մարզերն են տրվելու ՀՅԴ-ին, Շարմազանովը չպատասխանեց. «Ես ձեզ արդեն մեսիջը տվեցի՝ կա քաղաքական համաձայնություն: Անուն- ազգանուն-հայրանունների մասին կիմանաք շաբաթվա վերջում: Ես իրավունք չունեմ հրապարակային, որպես կուսակցության խոսնակ նեկայացնել, թե որ պաշտոններն են տրվելու։ Այս փուլում կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն ունեն ընդհանուր համաձայնության ապագայում ՀՀ քաղաքական օրակարգում միասնաբար հանդես գալու»,- նշեց նա։ Շարմազանովը նաեւ չպատասխանեց իր կուսակից, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին հարցին՝ խորհուրդ տալով սպասել երեք օր։
