Արփինեն կասի՝ չէ՜…

Vesti.am-ը հրապարակել է  ընդարձակ հարցազրույց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Դատելով զրույցի ծավալներից և պատասխանների շարադրանքից՝ վստահաբար,  կարող ենք ասել, որ ոչ մի հարցազրույց էլ չի եղել, նախապես գրված տեքստը հրամցվել է խմբագրությանը, որպեսզի Աբրահամյանը հերթական անգամ չխայտառակվի անիմաստ արտահայտություններ բարձրաձայնելով, ինչպես անցած աշնանը, Հայաստանում:Երեւում է նաեւ, որ հարցազրույցն էլ այնքան պրոֆեսիոնալ ձեռքի տակով չի անցել, որովհետեւ այստեղ էլ անհեթեթությունների պակաս չի զգացվում:Հարցազրույցում տեսական ու գրքային դատողություններ են զետեղված ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ ԵՏՄ-ի, Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի, կոռուպցիա, ու առհասարակ, քաղաքականության մասին: Խնայելով մեր ընթերցողների առողջությունն ու նյարդերը՝ չենք խորանա հակասությունների ու անհեթեթությունների խորքերը,  բայց  Աբրահամյանի քաղաքական հավակնություններին ուրախությամբ չանդրադառնալ չենք կարող. աշնանային զիլ ներկայացում տված ու հայ հանրությանը նորանոր խեղկատակություններով սպառնացող սույն պարոնը անկախ ամեն ինչից իսկական հայրենասեր է ու չի պատրաստվում  նոր պատուհաս դառնալ հայ ժողովրդի գլխին: Աբրահամյանի ընդարձակ հարցազրույցից չի նշմարում, թե ինչ է ուզում Արա Աբրահամյանը, ձեւավորելո՞ւ է խոստացած կուսակցությունը, քաղաքական արենայում հայտ ներկայացնելու՞ է, գրեթե հստակ է, որ  դեռ երկմտելու բազմաթիվ հարցեր կան ու խանգարող  որոշ հանգամանքներ: Դեռ երեկ Ազգային միասնություն շարժման մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել շարժման համակարգող խորհրդի հերթական նիստի մասին, որ իբր  որոշում է կայացվել հիմնել շարժման մարզային գրասենյակներ: Հաշվի առնելով նախկին հայտարարությունները, որ Աբրահամյանը խոստացել էր, թե մարտ-ապրիլ ամիսներին ինքը կուսակցություն կստեղծի, հաղորդագրության բովանդակությունից տպավորւթյուն է ստեղծվում, որ Արշավիրովիչն արդեն մեկնարկել մարզերում բջիջներ ունենալու կուսակցաշինության գործընթացի մեկնարկը, բայց, ահա, Vesti.am-ին ներկայացրած հարցազրույցում Արա Աբրահամյանը գրեթե ուղիղ տեսքով հայտարարում է, որ հարցը դեռեւս անորոշ է: Աբրահամյանը ներքաղաքական  առկա իրավիճակի սուր քննադատությունն է նախ ներկայացնում, ապա հանգեցնում այն գիտակցման արմատավորումը, որ միայն ինքը գիտի իրավիճակից դուրս գալու ելքերը: Օրինակ, նա ասում է, որ Հայաստանում կոռուպցիա կա և երկիրը չկարողացավ հաղթահարել այս խնդիրը: Հետո նշում է, թե առանց կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի չի կարելի տնտեսական և քաղաքական հաջողության հույս ունենալ, և անմիջապես շարադրում է իր տեսլականը, որ այլ բան չէ,  հռետորաբանություն և գեղեցիկ ցանկությունների շղթա. <<Աշխարհում կոռուպցիային արդյունավետ դիմագրավելու և դրա ծավալը նվազագույնի հասցնելու շատ դրական օրինակներ կան: Թեկուզ՝ Սինգապուրի օրինակը: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է իշխող ռեժիմի քաղաքական կամք, զարգացած քաղաքացիական հասարակություն, քաղաքական ընտրությունների թափանցիկություն, կուսակցական մրցակցություն, հատուկ ծառայությունների արդյունավետ համակարգ, գործունյա իրավապահ և դատական մարմիններ, կատարյալ օրենսդրություն և օրենքի գերակայություն: Եվ, իհարկե, առանց համապատասխան տնտեսական ծրագրի՝ մեզ համար դժվար կլինի հաղթահարել կոռուպցիան: Կոռուպցիան առաջին հերթին կապված է տնտեսական խնդիրների հետ, իսկ հետո վերածվում է քաղաքական սպառնալիքի>> նորից հասնելով քաղաքականությանը թմբկահարում. .«Ի՞նչ քաղաքական ուժի հետ եմ ես հույսեր կապում: Ինձ համար գլխավոր քաղաքական ուժը հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիները: Եթե իմ նախընտրական ծրագիրը հոգեհարազատ և ընդունելի կլինեն նրանց համար, ապա ես համոզված եմ մեր հաջողության հարցում>>: Բայց պատկերացնում եք, մարդը տարատեսակ թեմաներ է արծարծում, ներքաղաքական նյուանսների մեջ փորձում մինչեւ անգամ մտնել մի դեպքում, երբ դեռ տեղյակ չէ՝ կընդունեն իր հայտը թե ոչ: Կարելի է կարծել, որ նա  <<Կիկոսի մահը>> հայտնի հեքիաթի մոլի ֆանատն է, կամ էլ պատրաստվում է ոչ օրինական ճանապարհով քաղաքական դաշտ ներխուժել ու այդ պատճառով էլ վստահ չէ, թե արդարադատության նախարարությունն ինչ վերաբերմունք կցուցաբերի իր <<խարդախություններին>>, իսկ գուցե այս վեց ամիսների ընթացքում Արա Աբրահամյանը լուրջ հետազոտական աշխատանքներ է կատարել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ճաշակի զննության հարցում ու եկել այն համոզման, որ ինքն Արփինեի ճաշակով չէ ու Արփինեն իրեն հաստատ կասի՝ չէ՜... << Ներկա պայմաններում նոր քաղաքական կուսակցության ստեղծումը կլիներ շատ ավելի ռացիոնալ որոշում, բայց թե ինչպես կլինի, ՀՀ արդարադատության նախարարությունն այս նախաձեռնությանը օբյեկտիվ վերաբերմունք կցուցաբերի՞, թե՞՝ ոչ, դժվար է ասելը»,- հայտարարում է հանճարեղ Արա Աբրահամյանը: Անի Սահակյան    

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am