Ընտրություններից առաջ դրամահավաք իրականացնելը Հայաստանի քաղաքական կյանքում նոր երեւույթ է: Այսօր՝ մարտի 2-ին, իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարտի 5-ին կայանալի «Ելք» դաշինքի կազմակերպած դրամահավաքին:
«Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք ընտրողներին փող են առաջարկում, որպեսզի իշխանության հասնելով հետ հավաքեն այդ փողը, այս մեխանիզմը Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ գործում է: Մեր մոտեցումն այդ հարցում ուրիշ է՝ ֆինանսական աջակցություն ենք ակնկալում հանրությունից, որպեսզի այդ գումարի գործադրմամբ հասնենք իշխանության եւ այդ գումարը վերադարձնենք հանրությանը՝ որպես մեր իշխանավարման, մեր պաշտոնավարման արդյունք»,-ասել է նա:
Նշենք, որ «Ելք» դաշինքը մարտի 5-ին, ժամը 18:00-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացնելու է դրամահավաք:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը