Շարմազանովն անուններ չի տալիս
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստին քննարկվել է ներկուսակցական, արտաքին քաղաքական և ՀՅԴ-ի հետ համագործակցության հարցեր: «ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն ունի ընդհանուր առմամբ նախնական համաձայնություն ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու վերաբերյալ: Վերջնական համաձայնության մասին կխոսենք շաբաթվա վերջին»,- ասաց Շարմազանովը: Սպասվելիք փոփոխությունների մասին հարցադրմանն ի պատասխան՝ Շարմազանովն ասաց, որ այս պահին ինքը անուններ չի հնչեցնելու, քանի որ նախնականաը դեռ չի նշանակում՝ վերջնական: «Ես ձեզ արդեն մեսիջը տվեցի՝ կա քաղաքական համաձայնություն: Անուն- ազգանուն-հայրանունների մասին կիմանաք շաբաթվա վերջում: Մամուլում եղած հրապարակումների մի մասը համապատասխանում է իրականությանը, մյուս մասը՝ ոչ»,- ասաց Շարմազանովն ու հավելեց, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ընդհանուր համաձայնություն է ձեռբերվել՝ միասնաբար լուծելու երկրի առաջ ծանրացած խնդիրները: Ինչ վերաբերվում է փոխատեղումներին, ապա Շարմազանովը լրագրողներին տվեց երկրորդ մեսիջը՝ «Դուք հիմնականում ճիշտ ուղղության վրա եք», - ասաց նա:
