Ռուսաստանը մեղավոր չէ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունների դադարեցման համար Ռուսաստանը մեղավոր չէ՝ փոխանցում է TASS գործակալությունը։ «Դժվար է Ռուսաստանին մեղադրել այն բանում, որ հենց նրա վրա է ընկնում բանակցությունների դադարեցման ինչ-որ անիրական մեղք»,- հայտարարել է Պեսկովը։ Ինչպես ասել է՝ Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում սիրիական բանակի հարձակողական գործողություններին, ովքեր պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ։
