Մասիսում դանակահարության դեպքով իրավապահները պետք է զբաղվեն, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ԲՀԿ-կան Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ քաղաքական ենթատեքստ է եղել, Շարմազանովը հակադարձեց.
«Պնդելու փոխարեն լավ կանի նա դիմի իրավապահ մարմիններին:Եթե կա հանցագործության խնդիր, օրենքի խախտում, բնականաբար, անկախ թե ում կողմնակիցներն են արել և ունի քաղաքական դրդապատճառ, թե ոչ, պետք է պատժվեն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն նախընտրական պայքարի ընթացքում և ոչ միայն նախընտրական պայքարի, քաղաքական պայքարը վերածել բռունցքների պաքարի, խստագույնս պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Եթե կփորձեն ապատեղեկատվություն տարածեն` ևս: Մենք` որպես քաղաքական իշխանություն, փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այս ընտրությունները լինեն օրինականության սահմաններում: Մնացյալը իրավաահների, լրատվամիջոցների խնդիրն է, որ վերհանեք և չկա որևէ հաղորդման փաստ, որ իրավապահ մարմինները չարձագանքեն»,- ասաց Շարմազանովը:
Թե ինչո՞ւ է բոլոր միջադեպերում Հանրապետականը մասնակից կողմ լինում, Շարմազանովը պատասխանեց, որ 1998 թ-ից այս կողմ գլխավոր դերում Հանրապետականն է. «Բնականաբար, իշխանությունը պետք է լինի գլխավոր դերում:Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ միջադեպերը պատժվեն և ամեն ինչ գնա օրինականության սահմաններով: ՀՀԿ-ն դատապարտում է նման քայլերը և բոլոր անօրինական երևույթները և ՀՀԿ ոչ մի միջադեպի վրա աչք չի փակելու: Աստված մի արասցե, որ մեն ապրենք մի երկրում, որտեղ գործի ոչ թե օրենքը, այլ ականջ քաշելը: Կան իրավապահներ, իսկ ականջ քաշում է հայրիկը երեխայի»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը