Սա ուղղակի պաշտոնների բաժանում չէ. Շարմազանովը հաստատեց
«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ունեն ընդհանուր համաձայնություն՝ կառավարման համակարգում միասնաբար աշխատելու գործում։ Վերջնաան համաձայնության մասին կխոսենք շաբաթվա վերջին, ինչպես խոստացել էինք։ Համաձայնագիրը շատ հավանական է»,- քիչ առաջ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ինչպես ասել է Շարմազանովը՝ սա ուղղակի պաշտոնների բաժանում չէ, խոսքը գաղափարական ու ծրագրային համագործակցության մասին է, իսկ թե ովքե՞ր կլինեն նախարար, ինչ պաշտոններ կզբաղեցնեն, պարզ կլինի մինչեւ շաբաթվա վերջ։ Շարմազանովը նաեւ նշել է, որ մամուլում հրապարակված տեղեկատվության մի մասը համապատասխանում է իրականությանը, մասնավորապես, նաեւ մարզպետային պորտֆելների առումով, մի մասը՝ ոչ։
