Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը՝ Էջմիածնի հանդիպման մասին

Պոլսո հայոց պատրիարքական կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում պատմել է Էջմիածնի հանդիպումից մանրամասներ է պատմել։ Եպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ Էջմիածնում երկու օր տեւած հանդիպումներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ հնարավոր է եղել խաղաղության տանող ճանապարհային քարտեզ  գծել։  «Վեհափառի առաջնորդությամբ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված սկզբունքներ հստակեցրեցինք եւ դրա շրջանակներում մեր անելիքները պարզեցինք։ Երեք սրբազաններով աշխատեցինք մեկս մյուսին հասկանալ։ Վեհափառին ասացինք, որ Արամ Սրբազանը 9 տարի վատ է ղեկավարել ու ընտրության հարցում հիմնական խնդրի հենց ինքն է վերածվել։ Նա արդեն առաջնորդ մնալու իրավունք չունի, ժողովրդի մոտ վստահությունը խախտվել է եւ պետք է նա հրաժարական տա։ Սակայն Վեհափառն ասաց, որ նման մեղադրանքները իրեն միայն պաշտոնապես պետք դիմեն, որից հետո դրանք կհանձնվեն կրոնական դատարանին։ Վեհափառը շեշտեց, թե 9 տարվա մեջ Ստամբուլից Արամ Սրբազանի հասցեին մի քանի բողոքից բացի բողոքներ չեն եղել, որի համար Արամ Սրբազանը իրավունք ունի առաջիկայում մասնակցել պատրիարքի տեղապահի ընտրություններին։ Տեղապահի ընտրությունից հետո փոխպատրիարք կոչվող պաշտոնը կանցնի պատմության գիրկը։ Դա Վեհափառի մոտ խոստացել է Արամ Սրբազանը»,–ասել է Մաշալյանը։ Անդրադառնալով տեղապահի թեկնածուի հետ կապված հարցին, եպիսկոպոս Մաշալյանը նշել է, թե ամենահարմար թեկնածուն Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ արք. Գարեգին Բեքչյանն է։ Նշենք, որ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպման ավարտին համաձայնություն է  ձեռք բերվել Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ։ Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը պարտականությունները կատարելու է մինչեւ մարտի 15–ը։ Այնուհետ ընտրվելու է Տեղապահ, որի ղեկավարությամբ պատրաստվելու են պատրիարքի ընտրություններին։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am