Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում ՀՀԿ անդամի կողմից ԲՀԿ-ականի դանակահարելու մասին լուրերին: «Նրանք, ովքեր փորձում են քաղաքական պայքարը վերածել բռնությունների, պայքարի, խոստագույնս պատժվելու են օրենքի ողջ խսուտոթյամբ, բոլոր նրանք, ովքեր ապատաեղեկատվություն են տարածելու, նրանք էլ են խստագույնս պատժվելու: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ընտորւթունները լինեն օրենքի սահմաններում: Մնացածը իրավապահների խնդիրն է և ձեր, որպեսզի վեր հանեք այդ ամենը: Ես վստահ եմ, որ չկա մի դեպք, որին մեր իրավապահները չարձագանքեն»,- ասաց նա:
Ինչպես ասաց՝ անկախ նրանից, թե ում թիմակիցներն են արել, ունի դա քաղաքական դրդապատճառ, թե ոչ, բոլորը պետք է պատժվեն:
«Եթե կա օրենքի խախտում, եթե կա հանցագործություն, անկախ նրանից, թե ում թիմակիցներն են արել, ունի դա քաղաքական դրդապատճառ, թե ոչ, բոլորը պետք է պատժվեն: Կպատժվեն նաև նրանք, ովքեր կփորձեն ապատեղեկատվություն տարածել»,- նշեց Շարմազանովը:
Հարցին, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի թիմակիցն է եղել դանակահարողը, ապա նա հիշեցրեց՝ Մուրադ Մուրադյանը հերքել է:
«Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չի, որ ինչ ասի, մենք ընդունենք, նրա ասածներն ինձ համար վերջին ճշմարտություն չեն, ցանկացած միջադեպ պետք է քննվի»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը