«Մարտի 1-ի» հանցագործները հայտնի են, մնում է նրանց պատժել

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 25-ամյա ավտորիտար ռեժիմի ընտրակեղծարարության, իշխանության զավթման արյունոտ, ողբերգական 2008 թվականի փետրվար և մարտ ամիսներ. • Կրկին կեղծվել են ընտրությունները` իշխանությունը բռնազավթվել է: • 10 մարդ զոհվել է: • ՀՀ ոստիկանության տվյալներով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը «Երևանում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով» մարտի 12-ի, ժամը 15.30-ի դրությամբ ոստիկանության ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 764 անձ, որոնցից 568-ը` մարզերում, 196-ը` մայրաքաղաքում: Ձերբակալվել է 59 անձ, կալանավորվել` 31-ը, բաց է թողնվել 513 անձ: • ՀՀ ոստիկանության տվյալներով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մի քանի հարյուր մարդ ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, այդ թվում նաև` հրազենային: • ՀՀ Ազգային ժողովի 4 պատգամավորի զրկել են անձեռնմխելիությունից, նրանց նկատմամբ իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում: • Մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ ապօրինի կալանավորվել են: • Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով ապօրինի հայտարարվել է արտակարգ դրություն: • Ապօրինի արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված հարցերի կանոնակարգման եւ իրականացման ղեկավարումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀ Կառավարության բոլոր անդամներին: • Ապօրինի արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: • Սահմանվել է արտակարգ դրության հետեւյալ ապօրինի սահմանափակումներ` 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրականացում. 4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը և այլ դատարաններ նույնպես սպասարկեցին ապօրինությունները: Վերը թվարկված գործողությունները քրեորեն հետապնդելի արարքներ են, հայտնի են այդ արարքներ կատարողները անուն առ անուն, սակայն առայսօր մենք չենք կարողացել նրանց կանչել պատասխանատվության: «Մարտի 1-ի» հանցագործները հայտնի են, մնում է նրանց պատժել: Զարուհի Փոստանջյան 02.03.2017թ.  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am