Քերրին եւ Լավրովը կողմ են
Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատմանը եւ Սիրիային հումանիտար օգնություն ապահովելուն։«Մյունխենում փետրվարի 11-ին կայանալիք Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի ֆոնին ուշադրության կենտրոնում է եղել Սիրիայի խնդրի կարգավորման թեմատիկան։ Զրուցակիցները քննարկել են համապատասխան համաձայնագրերի հնարավորությունը ՄԱԿ ԱԿ 2254 բանաձեւի կատարման ենթատեքստում»,- ասել են ԱԳՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
