Նախընտրական իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. Սերժ Սարգսյանի խոսքը չի հարգվում .«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Նախընտրական իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Կրկին Արարատի մարզում եւ կրկին ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի կողմնակիցների մասնակցությամբ երեկ հերթական միջադեպն է գրանցվել: ArmLur.am-ը տեղեկացրեց, որ այս անգամ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա գյուղում. Մուրադյանի կողմնակիցներից Արթուր Հայրապետյանը նախօրեին վիճաբանել է իր համագյուղացու՝ «Ծառուկյան» դաշինքի աջակից Աբրահամ Ադամյանի հետ: Երեկ նրանք կրկին հանդիպել են՝ խոսելու համար, բայց խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ: ՀՀԿ-ականը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել «Ծառուկյան» դաշինքի կողմնակցին. Ադամյանին երեկ ծանր վնասվածքներով հասցրել են Երեւան, որտեղ եւ վիրահատել են: մմ Նկատենք, որ սա արդեն նախընտրական չորրորդ միջադեպն է, եւ բոլոր միջադեպերի կիզակետում ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են: Բայց ուշագրավը մեկ այլ փաստ է. նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր եղել նույն Մուրադ Մուրադյանի եւ ՀՀԿ թեկնածուներից Արայիկ Գրիգորյանի համակիրների միջեւ, որից հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում հանդիպել էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ ու հրահանգել զերծ մնալ բախումներից: աաա Սարգսյանը Մուրադյանի եւ Գրիգորյանի հետ նաեւ առանձնազրույց էր ունեցել: Բայց այդ հանդիպման հաջորդ օրվանից ՀՀԿ-ականները կրկին սկսեցին խախտել հրահանգը. ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանը ծեծի էր ենթարկել իր համագյուղացիներից մեկին՝ ՀՅԴ-ի օգտին աշխատելու համար: Մեկ օր անց էլ կոշտ խոսակցություն էր եղել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արագած Ախոյանի եւ «Ծառուկյան» դաշինքից նախկին հանրապետական Խաչիկ Մանուկյանի միջեւ: եե Եւ վերջապես՝ չորրորդ միջադեպն էլ սա էր՝ Սայաթ-Նովա գյուղում դանակահարությունը: Այսքանից հետո մեկ եզրակացություն. Սերժ Սարգսյանի խոսքը չի հարգվում կուսակցության ներսում»: Առավել մանրամասը՝ թերթի  այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am