Ովքե՞ր են ռեյտինգային ընտրակարգով պայքարելու Շիրակի մարզում
Ներկայացնում ենք Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուներին․ Ելք դաշինք Սոֆյա Հովսեփյան-անկուսակցական, քաղաքացիական ակիվիստ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ Ակտիվ էր նաեւ Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի ժամանակ, «Էլեկտրիկ Երեւան» շարժման անդամներից էր։ Էմմա Պալյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, մասնագիտությամբ լրագրող է, աշխատում է Araratnews.am լրատվական կայքում։ Մասնակցել է նաեւ 2016 թվականի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին։ Ազատ դեմոկրատներ Վարդգես Ադամյան-երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դոցենտ. անկուսակցական է։ Արթուր Պողոսյան- ԱԴ անդամ, մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի վիրաբույժ։ ՀԱԿ-ՀԺԿ դաշինք Արտյոմ Հակոբյան-ՀԱԿ անդամ, անհատ ձեռներեց։ Վահրամ Թոքմաջյան, անկուսկացական, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչ։ Հայաստանի հանրապետական կուսակցություն Սերգեյ Ամիրբեկյան- ՀՀԿ անդամ, Գազմպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն։ Սուքիաս Ավետիսյան-ՀՀԿ անդամ, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր։ Վահան Գասպարյան-ՀՀԿ անդամ, Հարակվոկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գծային կայարների միավորման պետ։ Մարտուն Գրիգորյան-անկուսակցական, գործող պատգամավոր, որը խորհրդարան է մուտք գործել ԲՀԿ խմբակցությամբ, սակայն Ծառուկյանի՝ հայտնի դեպքերից հետո խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց։ Արման Սահակյան-ՀՀԿ անդամ, գործող պատգամավոր, խորհդարանի գործարար պատգամավորներից է, Սովրանո ընկերության հիմնադիր, Շիրակ ֆուբոլային ակումբի նախագահ։ Մուշեղ Պետոյան-անկուսակցական, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունից հեռացածների թվում է։ Ֆելիքս Ցոլակյան-անկուսակցական, նախագահի վերահսկողական ծառայության պետ, Շիրակի նախկին մարզպետ։ Ազատվել է սեփական դիմումի համաձայն, ապա նշանակվել նախագահի վերահսկողական ծառայության պետ։ Հայաստանի կոմունիստական կուսակցություն Ազատ Հովհաննիսյան-ՀԿԿ անդամ, Ամասիայի շրջկոմի առաջին քարտղուար։ Կոնստանդին Ղավազյան-Գյումրիի քաղկոմի երկրորդ քարտուղար։ Արմեն Մանուկյան-ՀԿԿ անդամ, Նաիրիտ գործարանի արտադրամասի պետ Հայկական վերածնունդ կուսակցություն (նախկին ՕԵԿ) Հովհաննես Մարգարյան- ԱԺ պատգամավոր, ՀՎԿ անդամ։ Հունան Պետրոսյան-ՀՎԿ անդամ, Մեղրաշենի գյուղապետ։ Գալուստ Ուռուտյան-ՀՎԿ անդամ, Հայավտոկայան ՓԲԸ, Մարալիկի մասնաճյուղի տնօրեն։ Հայ հեղափոխական դաշնակցություն Ռոմիկ Մանուկյան-ՀՅԴ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ։ Աշոտ Կուրղինյան –ՀՅԴ անդամ, Գյումրիի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի գործադիր տնօրեն։ Արծրունի Իգիթյան- ՀՅԴ անդամ, Ախուրյան համայնքի ղեկավար։ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինք Արթուր Բալոյան-«Արդարություն» կուսակցության նախագահ։ Եղիշե Շարյան- Ժառանգության անդամ, շախմատի ուսուցիչ։ Ռիմա Սարգսյան-Համախմբում կուսակցության անդամ, լեզվաբան: Ծառուկյան դաշինք Վարդեւան Գրիգորյան-ԲՀԿ անդամ, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու։ Վարդան Ղուկասյան-անկուսակցական, Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական։ Գարուշ Մարզեցյան- ԲՀԿ անդամ, իրավաբան: Սեդա Ղուկասյան
