Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում դանակահարություն է եղել․ դանակահարվածը ԲՀԿ-ի մարզային կառույցի ներկայացուցիչ . դանակահարողը ՀՀԿ-ի շտաբից է:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Hayeli.am-ի հետ զրույցում ասացին, որ Մասիսի հիվանդանոցից 15.50-ին ահազանգ են ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ՝ որովայնի շրջանում մարմանական վնասվածքներով։ Այժմ հանգամանքերը պարզվում են։
Սայաթ-Նովա համայնքի ղեկավարն ասաց, որ այս պահին հիվանդանոցում է, քանի որի երիտասարդին վիրահատում են, եւ չի կարող մանրամասնել ասել։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ասաց, որ ոստիկանությունն արդեն զբաղվում է այս գործով․
«Կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո ոստիկանությունը հստակություն կմտցնի, կտա ինֆորմացիա, եւ կարող ենք բոլորիդ տեղեկացնել։ Այս պահին այսքանը»,-ասաց նա։
Մեր հարցին, որ տեղեկություններ կան, թե դեպքը քաղաքական դրդապատճառներով է եղել, մարզպետն ասաց, որ նման տեղեկություն չունի․
«Խնդրում եմ թույլ տանք իրավապահ մարմիններին զբաղվել գործով»,-եզրափակեց նա։
Ի դեպ, երիտասարդին Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Էրեբունի ԲԿ։ Էրեբունի ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ այս պահին տուժողին վիրահատում են։
Սեդա Ղուկասյան
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը