Գեներալ Բաղմանյանը իմ բիզնեսը խլեց ու վաճառեց վարչապետ Կարապետյանի եղբորը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ ավարտվեց Մարտունու «Պանրագործարան» ՓԲԸ տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ այս գործով անցնում են մի շարք ազդեցիկ դեմքեր, պաշտոնյաներ: Բողոքող կողմը՝  Թաթուլ Բաղդասարյանը, պնդում է, թե գեներալ Հայկազ Բաղմանյանը «իր ուսադիրներն օգտագործելով՝ ճնշել է Մարտունու իշխանավորներին, կադաստրի պետին, քննչական մարմիններին եւ դատարանին»: Բոլորն էլ կայացրել են որոշումներ՝ ոտնահարելով իր իրավունքները: Թաթուլ Բաղդասարյանի սեփականություն հանդիսացող հողատարածքը անօրինական կերպով խլվել է նրանից եւ վաճառվել Հայկազ Բաղմանյանի որդու ընկերությանը:Դատական այս ատյանում եւս պարտություն կրելով՝ Թաթուլ Բաղդասարյանը հայտարարեց. «Վերաքննիչ դատարանը իմ բողոքը մերժելու որոշում կայացրեց գեներալի ճնշման տակ լինելով… Վարչապետը դիմում է Սփյուռքին, թե՝ եկեք, ներդրումներ կատարեք, բայց էս երկրի քաղաքացին, ով աշխատել, հարկեր է վճարել, սեփականազրկվում է… Գեներալ Հայկազ Բաղմանյանը միշտ ազդեցություն  է ունեցել Մարտունու իշխանավորների, քննչական մարմինների վրա, հիմա էլ նրա ազդեցությամբ վերաքննիչ դատարանը մերժեց ինձ… Ես իմ ճիշտը չեմ կարողանում ապացուցել… Բայց դեռ պիտի բողոքեմ վճռաբեկ դատարան, հետո՝ եվրոպական դատարան, նաեւ՝ ՀՀ վարչական դատարան…»: Ըստ Թաթուլ Բաղդասարյանի՝ Մարտունիում «լուրեր են շրջանառվում», որ գեներալ Հայկազ Բաղմանյանը գազալցակայանի բիզնեսի 70 տոկոսը վաճառել է երեք փայատերերի՝ իր իմանալով՝ ներկա վարչապետի մտերիմներին: Ընդ որում՝փայատերերից մեկի ազգանունը Կարապետյան է, եւ Թաթուլ Բաղդասարյանը ենթադրում է, թե, ըստ շրջանառվող լուրերի, այդ Կարապետյանը վարչապետ Կարապետյանի մերձավոր բարեկամներից է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am