«Փաստը» «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանից փորձեց պարզել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից ու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից հրաժարվելուց հետո ներկայում ինչով է զբաղված: Հարցին ի պատասխան նա ասաց, որ այսօր իր ծննդյան տարեդարձն է և այսօր դրանով է զբաղվելու: Իսկ ընդհանրապես շարունակում է զբաղվել քաղաքականությամբ և իր գիտական գործունեությամբ:
Ի դեպ, այս տարի նա դարձավ 59 տարեկան: «Փաստի» հետ զրույցում Վ. Դալլաքյանը նշեց, որ իր ծննդյան օրը քաղաքական հարցերի պատասխանել չի ցանկանում, իսկ տարեդարձի օրը թեև չի սիրում նշել, բայց հիմնականում ընտանիքի անդամների հետ է անցկացնում, առանց հյուրերի:
Հարցին, որ՝ եթե իր տարեդարձի օրը հյուր գա իրենց տուն, դուռը չեն բացի՞, Վ. Դալլաքյանը պատասխանեց: «Չէ, ես չասացի, որ դուռը չենք բացի, պարզապես ռեստորաններում չեմ նշում, չգիտեմ՝ դուբայներ չեմ գնում և այլն»,– ասաց Վ. Դալլաքյանը: Ճշտող հարցին՝ դուբայներ չի գնում զուտ ցանկության բացակայության, ֆինանսական հնարավորություններ չունենալու, թե դուբայների միջավայրն իր ճաշակով չլինելու պատճառով, Վ. Դալլաքյանը պատասխանեց: «Ես կարծում եմ, որ մեր խոսակցությունն արդեն ավարտեցինք: Դուք արդեն ինձ ուրիշ հարցեր եք տալիս»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը